Ներզատաբանություն
Յոդադեֆիցիտային վիճակներ. armeniamedicalcenter.am
Վահանագեղձի յոդադեֆիցիտային հիվանդություններից է թիրեոիդային ախտաբանությունը, որը զարգանում է յոդի պակասի արդյունքում:
Այդ ախտաբանության ախտանշաններն են.
- վահանագեղձի չափերի մեծացումը,
- դիսֆագիան,
- հիշողության վատացումը,
- թուլությունը և քրոնիկ հոգնածությունը,
- մաշկի չորությունը,
- մարմնի քաշի ավելացումը,
- կոտրվող եղունգները:
Ախտորոշումն իրականացնում է էնդոկրինոլոգը` ՈՒՁՀ և լաբորատոր հետազոտությունների (թիրեոտրոպ, թիրեոիդային հորմոններ) օգնությամբ; Երբեմն հարկ է լինում կատարել բիոփսիա:
Յոդադեֆիցիտային վիճակներ են ո՛չ միայն օրգանիզմում յոդի պակասի արդյունքում առաջացած վահանագեղձի ախտաբանությունները, այլ նաև թիրեոիդային հորմոնների պակասի հետևանքով ի հայտ եկած վիճակները:
Վահանագեղձի յոդադեֆիցիտային հիվանդությունների տեսակները
Յոդի պակասն առավել հաճախ առաջ է բերում թիրեոիդային հորմոնների սինթեզի ապահովման համար յոդի անբավարարության կոմպենսատոր մեխանիզմ: Դա արտահայտվում է վահանագեղձի հավասարաչափ դիֆուզ մեծացմամբ (էութիրեոիդային խպիպ):
Հաջորդ հաճախ հանդիպող տեսակը հանգուցային խպիպն է՝ վահանագեղձի անհամաչափ կամ հանգուցային մեծացումը (հիպերպլազիա): Այս վիճակի վաղ բուժումն օգնում է խուսափել հիպոթիրեոզային բարդությունից:
Յոդադեֆիցիտի ախտանշանները
Դիֆուզ էութիրեոիդային խպիպը կարող է ընթանալ առանց ախտանշանների, որի ժամանակ նշվում է պարանոցի շրջանում տհաճ զգացողություն, իսկ գեղձի մեծացման պատճառով կարող են լինել կոկորդում գնդի զգացողություն և դժվարացած կլման ակտ:
Գեղձի աննշան մեծացման դեպքում պետք է դիմել մասնագետի:
Անգամ յոդի քիչ պակասի դեպքում դիտվում է հիշողության վատացում, ապաթիա, դանդաղում է մետաբոլիզմը, որի արդյունքում դիտվում է քաշի ավելացում, մաշկը դառնում է չոր, իսկ մազերը կոտրատվում են:
Քանի որ յոդի պակասը վերաբերում է էնդոկրին համակարգին, հորմոնալ դիսբալանսը կարող է առաջացնել սրտի, անոթների, լեղուղիների հիվանդություններ, մաստոպաթիա, արգանդի միոմաներ, դաշտանային ցիկլի խանգարումներ, կանանց մոտ` անպտղություն:
Ախտաբանության արտահայտման աստիճանը կախված է յոդի պակասի աստիճանից և բուժառուի տարիքից:
23.03.2022 Կարդացեք նաև
20.03.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ